Արցախից մշակութային արժեքները չտարհանելու համար հարուցվել է քրգործ

Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արցախյան վերջին պատերազմի օրերի նյութական և մշակութային արժեքները չտարհանելու և այդպիսով պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարույթն ընդունվել է հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։

Նախաքննությունը շարունակվում է: