Ավտոբուսներով ոստիկանական ուժերի համալրում, խաղաղ ցուցարարներ. ի՞նչ իրավիճակ է Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի պատշգամբից մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում ընդդիմադիրներին` կախելով «Նիկոլ, դավաճան» գրությամբ պաստառը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն առավոտյան եղել է Դեմիրճյան փողոցում։

 

Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան` գիշերելով Բաղրամյան պողոտայում և երեկվանից արդեն նաև` Դեմիրճյան փողոցում։ Այս պահին քաղաքի այդ հատվածը համալրվում է ոստիկանական նոր ուժերով։ Ոստիկանները պատ են կազմել և փակել են Դեմիրճյան փողոցը։

Քաղաքացիները նաև աղբամաններով են փակել ճանապարհը։

Շենքերից մեկի պատշգամբում կախված է «Նիկոլ, դավաճան» գրությամբ պաստառը ։