Քաղաքացիները նախագահական նստավայրի դիմաց փորձում են խոչընդոտել Փաշինյանի մուտքը շենք (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք փորձում են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։

 

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նրանք քննարկելու են ներքաղաքական ճգնաժամը լուծելու հարցերը։

Նշենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժման» անդամները հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ` խոչընդոտելու Փաշինյանի մուտքը այնտեղ։

Այնուհետև նրանք հայտարարեցին, որ Փաշինյանը հանդիպումից մեկ ժամ շուտ է մտել շենք, իսկ այն շրջապատել է ոստիկանական մեծաթիվ ուժերով՝ ցուցարարներից պաշտպանվելու համար, տեղեկացնում է News.am։