Բողոքի ակցիա՝ Երևանի N1 տուն-ինտերնատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի N1 տուն-ինտերնատում բողոքի ակցիա են անում։ Պատճառն այն է, որ Կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են, տեղեկացնում է News.am։

 

Ծերանոցի բնակիչներից մեկը նշեց, որ իերնք լսել են, որ Նորքի ծերանոցի շենքը վաճառվել է և ծեծերին տեղափոխում են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ. «Մենք դեմ ենք դրան, որովհետև եթե հիմա մի սենյակում 2 հոգով ենք մնում, պետք է սարքեն 3-4 հոգի: Եթե երկու հոգին չեն կարողանում զուգրանից օգտվեն, 3-4 հոգին ոնց են օգտվելու: Մենք մարդ ենք, իրավունքներ ունենք: Ինչու նախարար Մեսրոպ Առաքելյանը չի եկել նոր տնօրենին ներկայացնի: Մենք տնօրենից պահանջում ենք ճշտել, հաստատել տեղեկությունը, որ Նորքի ծերանոցի շենքը ծախել են, կամ ասի, թե այտեղի ծերերին որտեղ են տանում: գուցե էստեղ չեն բերում»: