Շահնազարյան․ Ոստիկանությունը ոչնչով չի տարբերվում մեր տղաների դեմ կռված ջիհադիստներից

Մեր կանայք ցույց տվեցին, որ առաջնագծում են, հպարտանում եմ կանանցով, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

«Բոլորս տեսանք նաև ոստիկանության վայրագությունները: Ոստիկանությունը ոչնչով չի տարբերվում այն ջիհադիստներից, որոնք կռվում էին մեր տղաների դեմ: Սրանք նույն վարձկաններն են, ինչ նրանք: Ուղղակի վարձկաններ են, վայրագությունները տեսանք», - նշեց Շահնազարյանը:

Ի պատասխան՝ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վարչապետն իրեն գելխեղդի հետ է համեմատել՝ ԱԱԾ նախկին տնօրենն ասաց՝ զարմանում է, որ նրա ասածները լուրջ են ընդունում:

«Ցավոք սրտի, մեր քաղաքական հանրային դաշտում անընդհատ փորձում են նրան ու նրա թիմի անհեթեթությունները դարձնել քննարկման առարկա: Պետք չէ, դա ինքը կանխամտածված է անում», - ընդգծեց նախկին պաշտոնյան, տեղեկացնում է Aysor.am: