ՊՆ․ Համացանցում տարածված տեսանյութը մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպից է

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները տարածել էին տեսանյութ՝ ինչպես են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ քաշքշելով իրենց դիրքրի մոտից հեռացնում հայ զինծառայողին։

Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մայիսի 17–ին վիճաբանություն է եղել: ՊՆ–ն նաև տեղեկացրել էր, թե միջադեպը շատ արագ հարթվել է, տեղեկացնում է News.am: