Սյունիքի մարզպետ․ Ադրբեջանի ևս 30 զինծառայող մտել է Հայաստանի տարածք

Ադրբեջանի Զինված ուժերի ևս 30 զինծառայող մտել է Հայաստանի տարածք։ Այդ մասին «Ազատության» եթերում ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

«Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը», - ասաց նա։

«Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը». Սյունիքի մարզպետ

Ըստ մարզպետի՝ պետական սահմանը պետք է գծվի եռակողմ հանձնաժողովի կողմից, տեղեկացնում է Aysor.am-ը։