Վրաստանը բացում է ցամաքային սահմանները

Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից ճանապարհորդների համար բացել ցամաքային սահմաններն ամենամոտ հարևանների հետ, որոնք 2020 թվականի մարտից փակ էին համավարակի պատճառով: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն:

«Համակարգող խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից ցամաքային սահմանները բացելու մասին: Ցամաքային սահմանները կբացվեն, և դրանց հատումը հնարավոր կլինի պատվաստանյութի լիարժեք կուրսն անցնելու մասին փաստաթղթով և ՊՇՌ թեստի բացասական պատասխանով»,- ասել է Գիբրաձեն, տեղեկացնում է News.am: