ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսով Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Հայաստանում։ Այս մասին լրագրողներին չորեքշաբթի տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի խնդիրների իրականացման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշել են ռազմական գերատեսչությունում։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Հարությունյանի բանակցությունների մասին։ Նրանք քննարկել են իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, հայ-ադրբեջանական սահմանին, տեղեկացնում է News.am-ը։