Քոչարյան. Առնվազն ԼՂԻՄ-ի շրջանակներում Արցախը վերականգնելու հնարավորություն կա

Ես բավարար հիմքեր ունեմ համարելու, որ առնվազն ԼՂԻՄ-ի շրջանակներում վերականգնելու հնարավորություն կա: Այս մասին Մեծամորի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ հայտարարությունը (թվագրված է նոյեմբերի 9-ի խմբ.) նախատեսված է 5 տարի ժամկետով: 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է պահանջել դուրս բերել ռուս խաղաղապահներին: Սա մեծ անորոշություն է ստեղծում: Առաջին հերթին մենք պետք է հավաստիացումներ ստանանք, որ դա տեղի չի ունենա: Սա մեծ անորոշություն է ստեղծում:

Մենք շատ թույլ դիրքերից ենք մտնում բանակցային գործընթաց: Բանակի հզորացումն ու վերականգնումը ես կապում եմ բանակցային գործընթացի հետ: Որքան շուտ վերականգնենք բանակը, այնքան ուժեղ կլինեն մեր դիրքերը», - շեշտեց Քոչարյանը, տեղեկացնում է News.am: