ԵԽԽՎ հատուկ զեկուցողը առաջիկայում կմեկնի Բաքու

Առաջիկայում սպասվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցող Փոլ այցը Բաքու, որտեղ հանդիպում կունենա հայ ռազմագերիների հետ։ Տեղեկությունը հայտնեց ԵԽԽՎ–ում ԱԺ պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը` նշելով, որ այդ խնդրանքով իրենք անձամբ դիմել է Գավանին։

«Քանի որ առաջիկայում նախատեսվում է Փոլ Գավանի այցը Բաքու, մենք մեր հանդիպումների ժամանակ խնդրել ենք անպայման գնալ, այցելել է մեր գերիներին։ Նա նաև Հայաստանում հանդիպում է ունեցել գերիների հարազատների հետ, և նրանք տեղեկատվության են սպասում»,– ասաց Հայրապետյանը։

Պատգամավորը հավելեց, որ մինչև հաջորդ հանձնաժողովի ձևավորումը իրենց խնդիրն է, որ Գավանը այցելի Բաքու, տեղեկացնի, թե ինչ շինծու դատավարություններ են ընթանում, տեղեկություններ փոխանցի նաև գերեվարվածների վիճակի մասին, որոնք կփոխանցվեն նաև հարազատներին, տեղեկացնում է Փաստինֆո։