Լավ լուր. Գեղարքունիքի սահմանին ծանր վիրավորում ստացած զինվորը գիտակցության է եկել

Գեղարքունիքի սահմանին հուլիսի 23-ին տեղի ունեցած փոխհհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթեսյանը գիտակցության է եկել, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Հանրային հեռուստաընկերությանը լավ լուրը հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը: Հիմա արհեստական շնչառության սարքն անջատված է, տղան ինքնուրույն է շնչում և անգամ կարողացել է շփվել բժիշկների հետ»,–ասել է Օհանյանը:

Sputnik Արմենիա