ԱԺ անդրանիկ նիստը մեկնարկեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով
Նորընտիր` 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
Նիստին ներկա են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամանայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված համայնքի ղեկավարների լուսանկարներով շապիկներով։
ՀՀ հիմնը հնչելուց հետո Գարեգին Բ-ն տերունական աղոթք կարդաց, որից հետո նա իր օրհնանքի խոսքն ասաց։
«Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները հաշվի առնելով` հրամայական է պետական գործիչների և ողջ հասարակության համախմբումը։ Բոլորիս ձգտումը հայրենիքի անվտանգությունն է»,–ասաց Գարեգին Բ-ն։
Sputnik Արմենիա