Պեսկով. Ղրիմի թեման վերաբերում է Մոսկվայի և Անկարայի միջև էական տարաձայնությունների ոլորտին

Ռուս-թուրքական հարաբերությունները գործընկերային բնույթ են կրում, սակայն Մոսկվայի և Անկարայի միջև կան տարաձայնություններ, որոնք ներառում են Ղրիմի թեման: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուս-թուրքական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, գործընկերային բնույթ են կրում և ոչ միայն դեկլարատիվ են, այլ իսկապես հիմնված են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության իրական, ամուր հիմքի վրա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Բայց դա, շարունակել է նա, «չի նշանակում, որ այս հարաբերությունները զերծ են էական տարաձայնություններից»: «Ղրիմի թեման էական տարաձայնությունների ոլորտներից մեկն է»,- ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը, տեղեկացնում է News.am: