Երկրի առաջին դեմքերը Եռաբլուրում են

Երկրի առաջին դեմքերն այս պահին Եռաբլուրում են` հարգելու 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։

Մասնավորապես, Եռաբլուր են այցելել ինչպես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, կառավարության այլ անդամներ ևս։ Այնտեղ է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ոստիկանները լրագրողներին չեն թույլատրում առաջ գնալ և շրջել վարչապետի հետ։ Տեղում նաև զոհված զինծառայողների ծնողներ կան, տեղեկացնում է Sputnik Արմենիա։