Հայաստանը Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ է գնել

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել Covid-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200 հազար դեղաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը հիշեցնում է, որ «Սինոֆարմը» նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա: