Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ Խանլար Ասլանովն ականի վրա պայթել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։

54-ամյա տղամարդը մատացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներից, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պարբերաբար ադրբեջանցիներ են զոհվում՝ ականի պայթյուների հետևանքով։