161 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 342 765

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 161-ով և դարձել 342 765: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 136 մարդ (-340), կատարվել է 2 456 948 թեստավորում (+5 567), առողջացել են վարակվածներից 326 304-ը (+472): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 845 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 1 480, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։