Շոյգու․ Ժամանակակից սպառազինության մասնաբաժինը ռուսական բանակում գերազանցում է 70%–ը

Ռուսական ԶՈւ–ում ժամանակակից սպառազինության մասնաբաժինը 71,2% է կազմում։ Այս մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Բանակի և նավատորմի համալրվածությունը ժամանակակից սպառազինությամբ կազմում է 71,2%», – ասել է Շոյգուն։

ՌԴ ՊՆ ղեկավարը հայտնել է նաև, որ Ռուսաստանում ձևավորվել է «Կինժալներով» ՄիԳ-31 կործանիչների առաջին գունդը։

Չորս ՄիԳ-31–երից բաղկացած խումբը կարող է վերահսկել 800-900 կմ ընդհանուր ճակատով օդային տարածքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։