Ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը Հայաստանի նախագահի հրաժարականի դեպքում
Հունվարի 23-ի երեկոյան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց հրաժարական տալու որոշման մասին։
Համաձայն Սահմանադրութան՝ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացնում Ազգային ժողովին։ Հրաժարականը համարվում է ընդունված այն հրապարակելու պահից, համաձայն օրենքի։
Մինչ նոր նախագահի ընտրությունը նրա պարտականությունները կատարում է ԱԺ նախագահը (այս դեպքում՝ Ալեն Սիմոնյանը), իսկ ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ այն փոխնախագահը, որն ընտրվելիս ավելի շատ ձայն է ստացել (այս դեպքում՝ Հակոբ Արշակյանը)։
Նախագահին ընտրում է Ազգային ժողովը։ Արտահերթ ընտրություններն անցկացվում են 25 օրից ոչ շուտ ու ոչ ուշ, քան հրաժարական տալու 35-րդ օրը։
Ավելի վաղ Սարգսյանը հարցազրույցներից մեկում հայտնել էր, թե որ դեպքում հրաժարական կտա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։