ՌԴ ՊՆ. Կիևում, Մարիուպոլում, Խարկովում, Սումիում հումանիտար աղետ է հասունանում

Կիևում, Մարիուպոլում, Խարկովում, Սումիում հումանիտար աղետ է հասունանում, հայտարարել է ՌԴ Ազգային պաշտպանության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում աղետալի իրավիճակ է հասունանում հումանիտար ոլորտում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ արտակարգ հանդիպման պատճառներն են հասունացած հումանիտար աղետը Մարիուպոլում՝ կես միլիոն բնակչությամբ քաղաքում, և մոտ 3 միլիոն բնակչությամբ Կիևում, մինչև 1.5 մլն բնակչությամբ Խարկովում, մինչև 300 հազար բնակիչ ունեցող Սումիում, ինչպես նաև մի շարք այլ բնակավայրերում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին արձագանքել մարդասիրական իրավունքի խախտումներին Ուկրաինայում, ասել է նա։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Միխայիլ Միզինցևը։

«Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում. որտե՞ղ է արևմտյան երկրների դերն ու տեղը Կիևին ստիպելու համար պահպանել խաղաղ բնակչության նկատմամբ վերաբերմունքի տարրական կանոնները»,- ասել է Միզենցևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նաև հավելել է, որ ռուս զինվորականները մարտի 3-ին315 տոննա սննդամթերք և դեղորայք կհանձնեն Խերսոնի, Սումիի և Խարկովի շրջանների բնակիչներին։ Վերջին մեկ օրվա ընթացքում Խերսոնի և Խարկովի շրջանների յոթ բնակավայրեր արդեն 52 տոննա մարդասիրական օգնություն են ստացել, ասել է Միզինցևը, տեղեկացնում է News.am։