«Կինդեր» շոկոլադը «վերադառնում է». հայտնի են լաբորատոր փորձաքննության արդյունքները

«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով անհամապատասխանություն չի արձանագրվել։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

««Կինդերի» արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։