ՀՀ ԱԳՆ–ն տեղեկություն չունի Բրյուսելում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին

Հայաստանի ԱԳՆ-ն չի հաստատում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մայիսի սկզբին Բրյուսելում կկայանա երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը:

«Այս պահի դրությամբ նման հանդիպման մասին տեղեկություն չկա»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։