ՔՊ-ն պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին

Աժ-ում գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պաշտոնանկ արվեց ԱԺ նախագահի, Վահե Հակոբյանը` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Քվեարկության արդյունքները հրապարակեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։

«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66-ը, քվեատուփում առկա է եղել 66 քվեաթերթիկ»,- ասաց նա։

Քվեարկությանը մասնակցած բոլոր 66 պատգամավորները կողմ են քվեարկել պաշտոնանկության նախագծերին։

Հիշեցնենք` Ազգային ժողովն այսօր առավոտյան արտահերթ նիստ գումարեց, որի օրակարգում երկու հարց էր` ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին» և ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի` որպես Տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին»։

Արտահերթ նիստը նախաձեռնել ու օրակարգի հարցերը հեղինակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Արտահերթ նիստին ՔՊ-ի 71 պատգամավորնրից գրանցվել էր 59-ը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները ո՛չ նիստին, ո՛չ քվեարկությանը չեն մասնակցել։

Փոխարենը ԱԺ շենքի մոտ ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել։

Sputnik Արմենիա