Գերասիմ Վարդանյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանավորված։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացրեց ևս երկու ամսով։

Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:

Sputnik Արմենիա