Ռուբեն Վարդանյան․ Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը

Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Կարևոր եմ համարում տարբեր երկրների ազդեցիկ անձանց բացատրել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման մեր գործողությունները։

Այսօր, և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի բարեկամների համար շատ կարևոր է օգտագործել այս արտաքին ռեսուրսը ի շահ հայ ժողովրդի։

Այսօր և վաղը Ֆրանսիայում մասնակցելու եմ մասնավոր միջոցառման, ինչպես նաև նախատեսում եմ հանդիպումներ այնպիսի անձանց հետ, որոնք կարող են կարևոր ներդրում ունենալ մեր ընդհանուր գործում»,- գրել է նա։

News.am