Սպիտակ տուն․ ՌԴ-ն օգնել է կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերը

Ռուսաստանն օգնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հասնել, սակայն այն գրեթե անմիջապես խախտվել է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսների միջնորդությամբ գիշերը, ինչպես երևում է, հրադադարի մասին համաձայնություն է եղել, բայց այն գրեթե անմիջապես խախտվել է: Ակնհայտ է` մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի»,- ասել Քիրբին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է հակամարտության գոտում լարվածությունըթուլացնելու ուղղությամբ: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ, տարածաշրջանում աշխատում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների հեռանալու նախանշաններ չի տեսնում:

Sputnik Արմենիա