Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի որևէ բնակավայր չի անցել Ադրբեջանի վերահսկողության տակ

Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել, տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։

«Այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»,-նշված է գրառման մեջ։

Նմանատիպ հաղորդագրություներ են տարածել նաև Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզպետարանները։

«ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,-նշել են գերատեսչություններից։

Sputnik Արմենիա