2022-09-23 15:17
Լրատվական գործակալություններ
0
Առայժմ Ռուսաստանից Հյուսիսային Կիպրոս թռիչքների մասով որոշումներ չկան
Առայժմ Ռուսաստանից Հյուսիսային Կիպրոս թռիչքների մասով որոշումներ չեն ընդունվել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանից Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատված թռիչքների հնարավոր գործարկումը։
«Այս մասով առայժմ որոշումներ չեն կայացվել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ իսկապե՞ս այդպիսի տարբերակ հնարավոր է և արդյո՞ք խոսվել է այդ մասին։
News.am