Կոպիրկին․ ՀԱՊԿ-ի քայլերը ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում

ՀԱՊԿ-ի գործողությունները ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում։ Այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` «Expo Russia–Armenia 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Հայաստան էր եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Որքան ես գիտեմ, Զասը Փաշինյանին զեկուցել է այն առաջարկությունները, որոնք քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը մտադիր է ձևակերպել կազմակերպության պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնելու համար: Կարծում եմ՝ խոսքը կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան կազմակերպության ներկայությունն ու դերն այս տարածաշրջանում»,- ասաց Կոպիրկինը։

Sputnik Արմենիա