Բենի Հանց․ Իսրայելը զենք չի մատակարարի Ուկրաինային

Իսրայելը զենք չի մատակարարի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը։

Ավելի վաղ Ուկրաինայում հայտարարել են, որ պաշտոնական հայտ կներկայացնեն Իսրայելին՝ իսրայելական ՀՕՊ համակարգերի գնման համար։ Սակայն Հանցը բացառել է նման հնարավորությունը։

«Իսրայելը Ուկրաինային աջակցելու քաղաքականություն է վարում հումանիտար օգնության, փրկարարական համակարգերի և պաշտպանական սարքավորումների մատակարարման միջոցով»,-ասել է նա։ «Սակայն ես կցանկանայի ընդգծել, որ Իսրայելը զենք չի փոխանցի Ուկրաինային մի շարք գործառնական պատճառներով։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային մեր հնարավորությունների սահմաններում, ինչպես արել ենք մինչ այժմ»,-հավելել է նա։

News.am