Գերմանիայի նախագահը չեղարկել է նախատեսված այցը Կիև

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չեղարկել է հինգշաբթի օրը նախատեսված այցը Կիև։

Ուկրաինայի մայրաքաղաք այցը համաձայնեցվել էր մի քանի շաբաթ։ Ըստ BILD-ի տեղեկատվության՝ Կիևում դրա չեղարկումը զայրույթ է առաջացրել։

Ինչպես հայտնի է դարձել թերթին, նախագահի աշխատակազմը մերժումը հիմնավորել է «անվտանգության նկատառումներով»։ Նշվում է, որ ԱԳՆ-ը, ՆԳՆ-ը և Գերմանիայի անվտանգության մարմինները նախագահին խորհուրդ են տվել չմեկնել Կիև։

News.am