ՀՀ ԱԳՆ․ Անկարան Ադրբեջանից ավելի շատ է շահագրգռված Հայաստանի տարածքով միջանցք բացելու հարցում

Հայտարարություններ են հնչում, որոնք հիմք են տալիս մտածելու, որ Թուրքիան ավելի շատ է շահագրգռված է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք բացելու հարցում, քան Ադրբեջանը։ Այս մասին հոկտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ 4 հանդիպումների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները առարկայական բանակցություններ են վարել դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ, որոնք փակվել են Թուրքիայի կողմից։

Միրզոյանը հիշեցրել է Անթալիայում և Պրահայում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի, ինչպես նաև պետությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպումները։

«Գործընթացը դրական եմ համարում։ Հենանիշը դիվանագիտական ​հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումն է։

Միաժամանակ մեր թուրք զրուցակիցներն այս գործընթացը պետք է ավելի քիչ կապեն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ։

Ընդհակառակը, նրանք պետք է գիտակցեն, որ հայ-թուրքական երկխոսության հաջողությունը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա»,- ընդգծել է նախարարը։

News.am