Թուրքիայի նախկին վարչապետը վթարի է ենթարկվել օկուպացված Կովսականի ճանապարհին

Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Իլդիրիմը վթարի է ենթարկվել օկուպացված Արցախում:

Ինչպես հաղորդում է Sabah թերթը, ավտովթարը տեղի է ունեցել օկուպացված Կովսականի ճանապարհին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մեքենայի մեջ է եղել նաև Շամիլ Այրըմը:

Նշվում է, որ երկուսի վիճակը գնահատվել է բավարար:

Նրանց՝ վարորդի հետ միասին, ուղղաթիռով տեղափոխել են Բաքու՝ բժշկական զննության նպատակով:

«Փաստինֆո»