Ֆիննախ․ Կենսաթոշակների բարձրացում է նախատեսված հաջորդ տարվա հուլիսին

Կենսաթոշակների բարձրացում է նախատեսված հաջորդ տարվա հուլիսին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ընդ որում, տարեսկզբին նախատեսված է պետական ծառայողների աշխատավարձերի որոշակի բարձրացում։

Անդրադառնալով ինֆլյացիայի թեմային՝ Խաչատրյանը նշեց, որ ԿԲ-ն ջանքեր է գործադրում՝ այն նորմայի սահմաններում պահելու համար։

«8,6 տոկոս ինֆլյացիան այդքան էլ մեծ ցուցանիշ չէ Հայաստանի համար, եթե համեմատենք հարևան երկրների հետ»,-կարծում է ֆինանսների նախարարը։

News.am