Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպեն ԱՄՆ-ում

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այդ մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ մի քանի օրից կմեկնի Վաշինգտոն:

«Այնտեղ կլինի իմ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը», - ասաց նա:

Sputnik Արմենիա