Փաշինյան․ Ադրբեջանը ԼՂ-ի հայությանն անվանում է իր քաղաքացիներ և կրակում նրանց վրա

Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը անվանում է իր քաղաքացիներ և միաժամանակ կրակում նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2020թ. նոյեմբերի 9-ից ի վեր 54 մահափորձի հետևանքով 3 քաղաքացի է սպանվել, 16–ը` վիրավորվել։ Այսպե՞ս է իրականացվում ադրբեջանական նարատիվը, երբ ասում են «ԼՂ հարցը լուծված է»»,–գրել է վարչապետը։

Sputnik Արմենիա