Մարուքյան․ ԵՄ-ն փաստագրել է Ադրբեջանի հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա

Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ հարձակումներն անհիմն են և լավ ծրագրված ահաբեկչություն»,– ընդգծել է Մարուքյանը:

Sputnik Արմենիա