ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հավելենք, որ հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հրաձգություն էր եղել նաև նոյեմբերի 12-ին։

Sputnik Արմենիա