Բեռլինում ադրբեջանցիները հարձակվել են իրենց հայրենակից ընդդիմադիր բլոգերի վրա

Մեկ ժամ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Օրխան Աղաևը Բեռլինում իր բնակարանի դիմաց հարձակման է ենթարկվել երեք իր հայրենակիցների կողմից։ Օրխան Աղաևը պատմել է, որ 2 հոգի հարձակվել են իր վրա, 1-ը հետևել է կողքից, թե ինչպես են իրեն ծեծում։ Հարձակվողները նրան ոչինչ չեն ասել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին և տարածել տեսանյութ։

«Օրհանի կինը տեսախցիկով ֆիքսել է դեպքը։ Ագեևը նախկինում ենթարկվել է հարձակման և ծեծի։ Ադրբեջանում նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ հրահրելու, հեղաշրջման փորձի և այլ ծանր մեղադրանքներով։ Բլոգերն այժմ հիվանդանոցում է»,- հավելել է Մուխթարլին։

«Փաստինֆո»