Բելառուսի ՊՆ․ ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ է նախապատրաստում արևելյան ուղղությամբ

ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ է նախապատրաստում արևելյան ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

«Արևելյան ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում։ Մենք դա տեսնում ենք և համապատասխան եզրակացություններ անում»,- ասել է Խրենինը «Բելառուսն այսօր»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ Արևմուտքի «կեղծավոր» պատերազմը շարունակվում է։

Lurer.com