G7 երկրներն ու Ավստրալիան ռուսական նավթի գների շեմ են սահմանել՝ մեկ բարելի դիմաց 60 դոլար

Եվրամիության 27 անդամ պետությունների հետ համաձայնեցումից հետո «Մեծ յոթնյակի» (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա և Մեծ Բրիտանիա) երկրները և Ավստրալիան միանում են ԵՄ-ին՝ ռուսական ծովային նավթի գների շեմի սահմանումն ընդունելու համար՝ մեկ բարելի դիմաց 60 ԱՄՆ դոլարի մակարդակում: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ նման որոշում էր կայացրել Եվրամիությունը։

«Հաջորդ շաբաթ նավթի գների շեմ սահանելու հարցով կոալիցիան կարգելի ծառայությունների լայն տեսականի, ներառյալ ծովային ապահովագրությունը և առևտրի ֆինանսավորումը, որոնք կապված են ռուսական ծագում ունեցող հում նավթի ծովային փոխադրման հետ, եթե գնորդները նավթ չգնեն մեկ բարելի դիմաց 60 դոլարով կամ ավելի ցածր գնով: Ներկրողները, որոնք ռուսական նավթը ձեռք են բերում բարելի դիմաց 60 դոլարից ոչ պակաս գնով, կպահպանեն կոալիցիայի երկրների մի շարք ծառայությունների հասանելիությունը, որոնք կենսական նշանակություն ունեն նավթի առևտրի համար։ 2023 թվականի փետրվարի 5-ին ծառայությունների այս արգելքը կտարածվի ռուսական ծագում ունեցող նավթամթերքների ծովային փոխադրումների վրա, եթե այդ ապրանքները չվաճառվեն սահմանված գնով կամ ավելի ցածր գնով, որը կհայտարարվի մինչև 2023 թվականի փետրվարի 5-ը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Մեծ յոթնյակի» երկրները դիտարկում են ռուսական ծովային նավթի գների շեմը մեկ բարելի դիմաց 65-70 դոլարի սահմաններում։

News.am