Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք կարևոր փոփոխությունների

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։ Դրանց թվում են

«Իրազեկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Աշխատավարձի նվազագույն չափի մասին» օրենքում փոփոխություններ և հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Բուժօգնության և բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ և հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Մթնոլորտային օդի պահպանման մասին» օրենքում փոփոխություններ և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Այդ թվում.

«Բուժօգնության և բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը,

«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

News.am