Խաչատրյան․ Մենք չենք կարող մեր հայրենակիցներին թողնել միայնակ Ադրբեջանի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ադրբեջանական սադրանքները շարունակվում են, ինչը հերթական փորձն է՝ քաղաքական, ռազմական, բարոյական, հոգեբանական ճնշում գործադրել Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի արցախցիները համակերպեն պարտության հետ»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի բնապահպանների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին։

 


«Կարծում եմ՝ նրանք արցախցիներին լավ չեն ճանաչում և 30 տարվա պարտությունն այդքան էլ դաս չեղավ նրանց։ Այդուհանդերձ, ՀՀ իշխանությունը չի կարող նման կրավորական մոտեցում ցուցաբերել, կարծես թե, խոսքը ոչ թե Արցախի Հանրապետության և ադրբեջանական ագրեորներին, այլ Կոնգոյի հետ հարաբերությունների մասին է։ Ասում են՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Մենք չենք կարող մենք մեր հայրենակիցներին թողնել անտեր, միայնակ Ադրբեջանի դեմ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Yerevan Today