ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐՈՎ։ Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Խաղ՝ բաց խաղաքարտերով
Քաղաքական տարին սկսվեց բաց խաղաքարտերով խաղով։ Ալիևն ու Փաշինյանը վարպետության համատեղ դաս ցուցադրեցին աշխարհին՝ ռուս խաղաղապահներին Արցախից, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս մղելու գործում։
Հունվարի սկիզբը նշանավորվեց Գյումրիում տեղի ունեցած ակցիայով, որը, դատելով ամենից, վաղեմի սխեմայով ֆինանսավորված էր Բաքվից՝ Սորոսի հիմնադրամի միջոցով։ «Ազգային-ժողովրդավարական բևեռը» պահանջեց անհապաղ դուրս բերել Հայաստանի տարածքից ռուսական ռազմաբազան, ընդ որում բևեռի ակտիվիստները վանկարկում էին «Փա՛ռք Ուկրաինային» կարգախոսը։
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մամլո ասուլիսները ցույց տվեցին, որ Ալիևն ու Փաշինյանը առաջվա պես ուղիղ կապի մեջ են և գործում են միաբան, համաձայնեցնելով քայլերը «խաղաղության համաձայնագրի» ստորագրման ուղղությամբ, որի մասին երկուսն էլ խոսեցին։ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստը, որը հաջորդեց ասուլիսներին, իսկ այնուհետ հեռուստակամուրջը՝ հայկական երկրորդ հանրապետության ղեկավարության մասնակցությամբ, ցույց տվեցին, որ Ստեփանակերտը դուրս է եկել Փաշինյանի ենթակայությունից, իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու իր թիմը ռեկորդային կարճ ժամանակահատվածում ցուցաբերել են ճգնաժամային իրավիճակի գրագետ կառավարման հմտություններ…
Քաղաքագետները հանգել են այն եզրակացության, որ 2023 թվականը կանցնի Բաքվի, Անկարայի ու Երևանի դիրքորոշումների հետագա մերձեցման նշանի ներքո։ Արցախի տևական շրջափակումը չի խանգարի Փաշինյանին ջանադրաբար կատարել Ալիևի և Էրդողանի հրահանգները, ինչի մասին կապիտուլյանտն իր ասուլիսի ժամանակ հայտնեց գրեթե բաց տեքստով։ Ալիևը բոլոր հիմքերն ունի՝ ասելու Հավաքական Արևմուտքին, որ Փաշինյանը Հայաստանի անունից վերջնականապես ուրացել է Արցախը, իսկ հիմա քայլեր է ձեռնարկում Հայաստանը Արևմտյան Ադրբեջանի վերածելու ուղղությամբ։
«Խաղաղության համաձայնագրի» ստորագրման հիմնական պայմանը
Փաշինյանի ասուլիսին հաջորդեցին բռնաճնշումները ՀՅԴ անդամների նկատմամբ։ Խուզարկություններն ու բերման ենթարկումները ցուցադրական բնույթ էին կրում. Նիկոլն ուզում էր ցույց տալ «կիրթ» ու «կառուցողական տրամադրված» Ալիևին, որ ձգտում է վերացնել բոլոր խոչընդոտները դիրքորոշումների մերձեցման ճանապարհին։ Իսկ քանի որ Հայաստանի հետ տևական խաղաղության գլխավոր խոչընդոտի դերում, ըստ վաղեմի ավանդույթի, Բաքուն ու Անկարան տեսնում են ՀՅԴ-ին և հայկական Սփյուռքին, ապա Փաշինյանը պատրաստակամություն ցուցաբերեց անմիջապես գրոհի անցնել հայկական կուսակցություններից հնագույնի դեմ։
Խուզարկություններից եվ բերման ենթարկումներից հետո Ադրբեջանի գծով հայ փորձագետները հանդես եկան բավական հետաքրքիր կանխատեսումներով, որ բանը չի սահմանափակվի դաշնակցականների հետապնդումներով։ Փորձագետները համակարծիք են, որ «խաղաղության համաձայնագրի» ստորագրման գլխավոր պայմանը վերաբերելու է Արցախի դեմ առաջին պատերազմի իրադարձություններին։ Ադրբեջանական կողմին արդեն փոխանցվել են առաջին պատերազմում զոհվածների աճյուններն ու այլ հուղարկավայրերի նշումով քարտեզը։ Ալիևն ավելի հեռուն կգնա և Փաշինյանից կպահանջի Բաքվին հանձնել «ռազմական հանցագործներին»՝ 1991-1994թթ. Արցախյան առաջին ազատամարտում մարտական գործողությունները ղեկավարած գեներալակազմից։
«Ռազմական հանցագործների» հանձնման հետ մեկտեղ, Ալիևը փոխհատուցում կպահանջի ընդերքի շահագործման էկոլոգիական հետևանքների համար և այլն։ Ադրբեջանական կողմը կներկայացնի մի պահանջը մյուսի հետևից. փախստականների վերադարձից մինչև հայկական բանակի սպառազինության կրճատում։ Փաշինյանի և Ալիևի ելույթների սինքրոնությունը ցույց տվեց, որ երկու բռնապետներն էլ միանգամայն վստահ են, որ ոչ ոք և ոչինչ իրենց չի խանգարի ավարտին հասցնել հայկական երկու պետությունների ոչնչացմանն ուղղված «խաղաղ օրակարգը»։ Եվ թող ոչ ոք հույս չփայփայի, թե գործընթացները երկար կձգվեն։ Ամենևին։ Փաշինյանը հունվարի 12-ին տողերի արանքում զգուշացրեց՚ պետնախարար Վարդանյանին, որ նա կարող է ռազմական գործողություններ հրահրել Ադրբեջանի կողմից... Կապիտուլյանտը կրկնեց Ստեփանակերտի և Բաքվի միջև «կառուցողական» երկխոսության անհրաժեշտության մասին թեզը՝ տողատակում մեղադրելով պետնախարարին, թե նա խանգարում է այդ երկխոսությանը։
Բռնաճնշումները ղեկավարում է Ալիևը։
Դատելով ամենից, 2023 թվականին հայկական ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ բռնաճնշումները ղեկավարելու է Ալիևը. չէ՞ որ հենց նա արգելեց Փաշինյանին ու նրա աշխատակազմի անդամներին Ստեփանակերտ այցելել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո: Այդպիսի այցի պատճառով գեներալ Արշակ Կարապետյանը զրկվեց պաշտպանության նախարարի պաշտոնից։ Հենց Ալիևից էր բխում զինվորական կորպուսների օպտիմալացման պատրվակով հրամանատարական կազմը 10 հազար միավորով կրճատելու հրահանգը։
Ալիեվին է պատկանում նաեվ այն հրահանգը, որ Արցախի Պաշտպանության բանակից հեռանան Հայաստանի տարածքում գրանցված զինվորականները։ Կատարելով Ալիևի հրահանգը, Փաշինյանը Արցախից դուրս բերեց ծանր ռազմական տեխնիկան հենց շրջափակման նախօրեին։ Եվ հենց որ Ալիևը հայտարարեց, թե պատրաստ է երկխոսել Արցախի բնակչության, բայց ոչ Վարդանյանի հետ, Նիկոլին ծառայող գաճաճ կուսակցությունների առաջնորդները սկսեցին պախարակել պետնախարարին։ Խոսքը պարոնայք շիրինյանների, խզմալյանների, բաբաջանյանների և նրանց նմանների մասին է։ Հիմնավոր կասկածներ կան, որ ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու որոշումը կայացվել է ոչ թե Երևանում, այլ Բաքվում…
Չարժե զարմանալ, եթե նոր քաղաքական տարում Նիկոլը կատարի Ալիևի հրամաններն ուղիղ կապով՝ խոչընդոտելով ցեղասպան պետությունների ոտնձգություններից Արցախի Հանրապետությունը փրկելու շուրջ հայկական աշխարհի ջանքերը միավորելու Վարդանյանի փորձերին։ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ Սեյրան Օհանյանի այն հայտարարությունից հետո, որ Հայաստանի կառավարությունը գտնվում է Ադրբեջանի ճնշման տակ, պաշտպանության նախկին նախարարի վրա հարձակվեց փաշինյանական ողջ քարոզչամեքենան։ Օհանյանին մեղադրեցին նրանում, որ նա մատնանշում է կառավարությանը, մինչդեռ, քարոզչամեքենայի բնորոշմամբ, ճնշման տակ է ողջ Հայաստանը... Զգո՞ւմ եք տարբերությունը: