ԼԵԳԵՆԴԸ ՀԵՌԱՑԱՎ․ ՄԱՀԱՑԵԼ Է ՌՈՔՆՌՈԼԻ ԹԱԳՈՒՀԻ ԹԻՆԱ ԹԸՐՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մահացել է լեգենդար երգչուհի Թինա Թըրները. 1980-ականներին փոփ-հսկա դարձած ռոքնռոլի աստղը մահացել է 83 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո։
Վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ուներ․ 2016 թվականին նրա մոտ ախտորոշվել էր աղիների քաղցկեղ, իսկ 2017 թվականին նրան երիկամի փոխպատվաստում են արել։
Թըրները ուժեղացրել է սևամորթ կանանց դերը ռոքնռոլում՝ սահմանելով երաժշտության այդ դարաշրջանն այն աստիճանի, որ Միք Ջագերը խոստովանել է, որ իր բեմական կերպարի ստեղծման հարցում ոգեշնչվել է երգչուհու եռանդուն կենդանի կատարումներից։
Երկու տասնամյակ իր ամուսնու՝ Այք Թըրների հետ աշխատելուց հետո, նա ընտրեց սոլո կարիերան և մի քանի անկումային մեկնարկից հետո դարձավ 1980-ականների փոփ խորհրդանւշներից մեկը՝ իր Private Dancer ալբոմով։ Նրա կյանքը նկարագրված է երեք հուշերում, կենսագրականում և 2021 թվականին՝ Թինա վավերագրական ֆիլմում։
«Թինա Թըրները՝ «Ռոքնռոլի թագուհին», այսօր 83 տարեկանում խաղաղությամբ կյանքից հեռացավ Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նրա հետ աշխարհը կորցրեց երաժշտական լեգենդին և օրինակին»,-ասվում է աստղի խոսնակի հայտարարության մեջ: