2024-03-16 08:56
Լրատվական գործակալություններ
0
Լեհ ֆերմերները մտադիր են փակել Գերմանիայի հետ սահմանը
Մարտի 17-ին լեհ ֆերմերները մտադիր են փակել Բեռլին-Վարշավա ավտոմայրուղին Սվիեցկո անցումում և այն վերաբացել միայն չորեքշաբթի երեկոյան, գրում է Bild-ը։
Ամեն օր մայրուղով անցնում է մոտ 17 հազար բեռնատար։ Եթե ֆերմերների ծրագրերն իրականանան, բեռնատարները ստիպված կլինեն հարյուրավոր կիլոմետրանոց շրջանցում կատարել։
Սպասվում է, որ ամենաերկար խցանումները կլինեն սահմանի լեհական կողմում: Դա պայմանավորված է նրանով, որ բեռնատարների երթևեկությունը ավանդաբար շաբաթվա սկզբին շարժվում է արևելքից արևմուտք, իսկ շաբաթվա կեսին՝ արևմուտքից արևելք։
News.am