ԱԴԾ-ի ղեկավարը Պուտինին զեկուցել է 11 մարդու, այդ թվում՝ բոլոր 4 ահաբեկիչների ձերբակալության մասին

ԱԴԾ-ի ղեկավարը Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր 4 ահաբեկիչներին, որոնք անմիջականորեն մասնակցում են Կրոկուսի ահաբեկչությանը, հաղորդում է Կրեմլը։

«ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու, բոլոր չորս ահաբեկիչներին, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության կատարմանը, ձերբակալելու մասին»,- նշել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում։

Այժմ ընթանում է ահաբեկիչներին օժանդակողների պարզման աշխատանք։

Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են «Կրոկուս սիթի հոլում», որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 60 մարդ։ «112» Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ զոհերի թիվը հասել է 82-ի։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։ Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։ Ռուսական աղբյուրների փոփխանցմամբ՝ Բրյանսկի մարզում ահաբեկչության մեջ կասկածանքով բռնվել է Տաջիկստանի երկու քաղաքացի։ Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների մասնակցությունն ահաբեկչությանը։

News.am