Դատարանը որոշեց Վազգեն Սաղաթելյանին 2 ամսով կալանավորել

«Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

«Նրան տեղափոխում են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Կստանանք դատական ակտը, կպատրաստենք համապատասխան բողոք»,- ասաց փաստաբանը։

Ա. Բաբայանի խոսքով, իրենք խոսել էին այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունների մասին. «Պնդում էինք՝ եթե նույնիսկ համարենք, որ այդ հանցագործությունը խուլիգանությանը նման է, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցների հնարավորություն կա։ Սակայն դատարանը չանդրադարձավ այլընտրանքային խափանման միջոցներին, չքննարկվեց, այլ դատարանը ուղիղ քննիչի բերած միջնորդությունը դակեց ու ամբողջությամբ բավարարեց»։

Հիշեցնենք, որ Վ. Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել էր Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին։ Փափանման միջոցի քննարկումը սկսվել էր մարտի 22-ին ու ավարտվել ուշ գիշեր։ Հայտարարվել էր, որ որոշումը կհրապարակվի այսօր ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկել են հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար։ Փաստաբանները նշում են, որ սա ծանր վիրավորանքի քրեականացման վերածնունդն է, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ։

Վազգեն Սաղաթելյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքն աբսուրդ է

Դատարանը որոշմամբ, Նարեկ Սամսոնյանը նախօրեին ևս 2 ամիս կալանավորել է։

Panorama.am