Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը

Դատավորների ընդհանուր ժողովը մարտի 29-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը։

«Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Խաչատուրյանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,- նշված է հաղորդագրության մեջ։